Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ՀՀԽ անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը

Մայիս 30,2023 21:40

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝  Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝

  1. Անահիտ Ասատրյան,
  2. Օֆելյա Ասատրյան,
  3. Արփի Ոսկանյան։

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում ԳՐՈՂ գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի  խորհրդի անդամի թափուր տեղի  համար հայտարարված մրցույթի հաղթող։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել