Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի դեմքը բացվեց․ Հակոբ Ասլանյան. («Ա1+»)

Մայիս 30,2023 20:02

«Հայտարարությունը ամենալավը մեկնաբանել է վարչապետը, որ նախ զարմանք արտահայտեց, դրանով ապացուցելով, որ ոչ մի ուրիշ գաղտնի խոսակցություն չկա, և երկրորդը, որ դրանով Պուտինի դեմքը բացվեց»․ այս մասին նշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով  Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հայտարարությանը, որ Ռուսաստանը կողմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Հարցին, թե արդյոք պատգամավորը կարծում է, որ Պուտինը կողմ է այդ միջանցքին, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանի ձեռքով այդ միջանցքը ունենալ»։

Պատգամավորը կարծում է, որ Ալիևը ներքուստ զգում է, որ Հայաստանը զարգանում է․ «Դրա համար էլ նշում է, որ հայերը տեսեք ռևանշի է պատրաստվում և ապացույց է նշում, որ մեր ռազմական բյուջեն միլիարդից անցնում է։ Այսինքն Ադրբեջանի գործունեությունը այսօր շատ ավելի հուսահատական է»։

Հարցնի, թե ինչ են Հայաստանին տալիս Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները Ադրբեջանի հետ, Ասլանյանը ասաց․ «Ռուսաստանի միջնորդությունը մինչև հիմա տեսել ենք, թե 20 տարի ինչ է տվել։ Միջազգային հանրության դեպքում տեսնում ենք, թե ինչպես է Ալիևի ձեռքերը կարճանում։ Ալիևը գնալով էլ ավելի է կծկվում միջազգային հանրության որոշումների առջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031