Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «նախկին ԼՂԻՄ-ի բնակվող հայեր». Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Շառլ Միշելին

Մայիս 30,2023 19:44

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը։

Շառլ Միշելին ասեք, որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում,թե Հայաստան-ԵՄ համաձայնագրում,որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից կիրառված է Լեռնային Ղարաբաղ/Nagorno-Karabakh/ եզրույթը։

Ի՞նչ  «նախկին ԼՂԻՄ -ի բնակվող հայեր»։

Նման եզրույթի օգտագործումն անթույլատրելի ու դատապարտելի է,որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հռչակած հիմնարար սկզբունքներին։

Բայց սրա մեղավորն էլի Փաշինյանն է։

Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031