Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիապես ավելի մաքուր շարժակազմ. «MAN» մակնիշի 87 ավտոբուս շուտով երթուղի դուրս կգա

Մայիս 30,2023 17:55

Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմ՝ հարմարավետ երթևեկության համար. «MAN» մակնիշի 87 ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով երթուղի դուրս կգա: Պետություն-համայնք-միջազգային գործընկեր կառույցներ գործակցությամբ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականցումը:

Ծրագրի արդյունքներն ամփոփել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՎԶԵԲ փոխտնօրեն (E5P հիմնադրամ) Եվա Մանիկը:

Այս ավտոբուսները որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ շահագործված հանրային տրանսպորտի հետ: Նախագիծը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P) :

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն, ի դեպ, Հայաստանում առաջատար ներդրողներից է: Իր գործունեության մեկնարկից ի վեր բանկը մեր երկրում 206 ծրագրերում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո: Համատեղ նախագծերի արդյունավետ կյանքի կոչումն ու նախանշվող ծրագրերը ևս մեկ անգամ փաստում են, որ Երևանը վստահելի ու կարևոր գործընկեր է միջազգային կառույցների համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031