«Իսկ ինչու՞ պարոն Թովմասյանը չկա, շատ լավ ես կառաջարկեմ և վստահ եմ, որ պարոն Թովմասյանը հետևելու է մեր նիստին, որ պարոն Թովմասյանն իր գործողումներն այնպես պլանավորի, որ կարողանա գա Ազգային Ժողով և հաշվետվություն ներկայացնի: Ես կարծում եմ, Ազգային Ժողով ներկայանալը շատ ավելի կարևոր աշխատանք է, քան մնացած աշխատանքները, որոնք որ դուք նշեցիք: Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ, եթե ԱԳ նախարարը, Պաշտպանության նախարարը, Ֆինանսների նախարարը, ՏԿԵ նախարարը, ԱԱԾ պետը, ՆԳ նախարարը, փոխվարչապետը, վարչապետը եկել են Ազգային Ժողով, էս անվտանգային իրավիճակում, ինձ թվում է կադաստրի կոմիտեի ղեկավարը պիտի գար ու գար: Հաջորդ անգամ, խնդրում եմ պատշաճ ներկայացվածություն ապահովել կադաստրի կոմիտեից բյուջեի քննարկումների ժամանակ», -բարկացած տոնով նետեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այսօր, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ իմացավ, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը չի ներկայացել բյուջեի կատարողականի ներկայացմանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ