Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ժամը 23:30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:
26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն. «26-ամյա մի երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի պարկուճներ, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում նաև՝ շարժառիթը լիարժեքորեն պարզելու նպատակով»։