Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթուղու վերականգնումը, նախնական հաշվարկներով, կարող է 2-3 տարի տևել»․ Մհեր Գրիգորյան

Մայիս 30,2023 14:21

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։ Ըստ նրա՝ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։

«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ խմբի հանդիպումը։ Այդ հանդիպման ժամանակ, ըստ նրա, քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031