Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս»

Մայիս 30,2023 14:17

Աղետի հեղինակները

Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն  իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին։

Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

ԱԳՆ. «Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ կասկածի տակ դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

Վարչապետն էլ լրացուցիչ բացատրությունների կարիք է զգում, արդյո՞ք, Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից։ Իսկապե՞ս արդյոք։

Ալիևն էլ ասում է. Արցախում բռնի տեղահանություն և իր պայմաններով սահմանների ճշգրտում Հայաստանի հետ։ Այս տեսակետի էլ ինչը՞ ճշգրտես։

Հանձնված հասարակություններին միայն աղետ է սպասում։ Բայց հենց սա հանձնված հասարակությունները երբեք չեն հասկանում։

Ո՞րն է լուծումը։ Կա հասարակության մի շերտ, որը իրականությունը շատ լավ հասկանում է, այդ շերտի մեջ էլ կա մի շերտ, որը պատրաստ է պայքարել, պայքարողների մեջ էլ կա մի նեղ շերտ, որը կարող է ճիշտ գաղափարներ տալ, ճիշտ կոնսոլիդացիոն ձևակերպումներ։ Մի պահից իներտ հասարակությունը սկսում է արթնանալ, ու նրա պահանջով լինում է նոր նախագահ, նոր վարչապետ, նոր կառավարող թիմ, որը կսկսի գրագետ կառավարել պետությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031