Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք կլինի՞ Ադրբեջանի կողմից Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, թե՞ բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության կոչով. Ալեն Սիմոնյան

Մայիս 30,2023 13:00

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թվիթերյան գրառումը

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը, որ հավերժացնում էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հետաքրքիր է՝ կլինի՞ արդյոք որևէ արձագանք Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասերները կդատապարտեն մեր մեծ հաղթանակի պղծումը: Թե՞ գուցե ավանդաբար բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո՝ դեմքի զարմացած արտահայտություն, թե ի՞նչում և ե՞րբ, ամեն դեպքում, սխալվեցինք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031