Լրահոս
Օրվա լրահոսը

Համաթուրանական ծրագիրը դարձեալ վերադարձած է «հաղորդուղիներու ապաշրջափակում» խորագիրին տակ. «Ազդակ»

Մայիս 30,2023 12:10

Առանց եզրաբանութիւնը օգտագործելու, այդուհանդերձ, թուրանական կամուրջի ծրագիրը կը մնայ ի զօրու թուրքեւազրպէյճանական դաշինքին համար: Թուրքիա-Նախիջեւան-Սիւնիք-Ազրպէյճան-Կեդրոնական Ասիա ցամաքային կապը դարաւոր ծրագիր է: 1918-ի մայիսեան հերոսամարտերը կասեցուցին համաթուրանական ծրագիրի իրականացումը: Հիմա դարձեալ վերադարձած է ծրագիրը «հաղորդուղիներու ապաշրջափակում» խորագիրին տակ:

Սիւնիքի գոյակռիւը` առաջին հանրապետութեան օրերուն պահելու Լեռնահայաստանը, ըստ էութեան, այդ ծրագիրի ձախողեցումն էր: Սիւնիքի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը այս օրերուն ստացած է աշխարհաքաղաքական նշանակութիւն:

Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունելու Երեւանի դիրքորոշումը այդ վտանգը կը մօտեցնէ Սիւնիքին: Պարզ է, որ Արցախով չեն բաւարարուիր դարաւոր երազներ սնուցանած Թուրքիան եւ այժմ` Ազրպէյճանը: Պէտք է կասեցնել այս գահավիժումը: Միայն մայիսեան խորհուրդին հաւատարիմ պետութիւն- հասարակութիւնն է, որ կրնայ ամենածանր պայմաններուն մէջ միաւորուիլ եւ տէր կանգնիլ հայոց ճակատագիրին:

Սահմանադրութեան նախաբանը հանդիսացող Անկախութեան հռչակագիրին մէջ կայ յանձնառութիւն` կենսագործելու Հայաստանի Ա. Հանրապետութեան աւանդութիւնները:

Առաջին հանրապետութեան աւանդները կենսագործելու նախապայմանը ազգային ուժերու միաւորումն է, ապա կասեցումը` հայրենազրկման այս գործընթացին, վերստին ձախողեցնելու համար ցեղասպանական թուրանական ծրագիրները, եւ` վերակերտելու ազգային պետութիւնը:

Խմբագրական
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031