Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնում է որպես «փրկություն»: Ցանկացած թուղթ, որը կստորագրվի, կդառնա ևս մի հանգրվան մեր ոչնչացման ճանապարհին. Սրբուհի Ստամբոլցյան. «Իրավունք»

Մայիս 30,2023 12:02

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ Սրբուհի Ստամբոլցյանի հետ:

— «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Ի՞նչ վերաբերմունք ունեք Նիկոլի կողմից հնչեցրած այս խոսքերի վերաբերյալ:

— Շատերն ասում են՝ փորձել է ժողովրդական լեզվով արտահայտվել, բայց շատ վտանգավոր բան է ասել: Ստացվում է, որ մեզ «ինչ-որ մեկը» պիտի բարաթ տա, որ մենք այն ենք, ինչ կա՞նք: Այսինքն՝ գոնե էսքան տարածքի վրա մեզ օրինական համարե՞ն: Ցանկացած, անգամ մտավոր թերություն ունեցող մարդ, եթե բացի քարտեզն ու նայի այդ «գոնե այսքանին» իր անկլավներով, պիտի հասկանա, որ դա փակուղի է: Այսօրվա աշխարհի բարաթ տվողը հենց նա է, ով մեզ ոչնչացնում է: Իսկ մեզ՝ նման «խաղաղության» համաձայնագրին տանող Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան ընդամենը մեզ ոչնչացնողի գործիքներն են: Քանի՜-քանի՜ բարաթներ են մեզ տրվել ու ի՞նչ… մի՞թե Բերձորի միջանցքը բաց է, մեր գերիները վերադարձվել են, ռազմական հանցագործները պատժվել… և մի՞թե Արևմուտքը կամ եվրոպաները, կամ Ռուսաստանը չեն կարող մի քրչոտ քոչվորի զսպել: Իհարկե՝ կարող են: Բա էլ ի՞նչից ենք խոսում: Վարչապետ կոչեցյալը, եթե ազնիվ լիներ, պիտի ասեր՝ մենք հիմա թույլ ենք, ու մեզ պարտադրում են, եկեք միասին փնտրենք ելքերը: Բայց չի ասում, չէ՞: Ներկայացնում  է՝ որպես հերթական «փրկություն»: Ցանկացած թուղթ, որը կստորագրվի, կդառնա ևս մի հանգրվան մեր ոչնչացման ճանապարհին: Անթույլատրելի է: Ովքեր այս բարաթով զբաղվում են, դրսից, թե ներսից, 130 տարվա ցեղասպանության շարունակողներն են և պատասխանատվություն են կրելու ո՛չ թե սխալ քաղաքականություն վարելու համար, այլ, կոնկրետ, ցեղասպանությանը մասնակից լինելու համար: Թող հաստատ իմանան, որ այդ ժամանակները հիմա գալիս են, քանի որ միակետրոն աշխարհում գոյացել է մեկ այլ՝ հակադիր, կենտրոն, որը ոչ թե վաշխառուական է, այլ հին քաղաքակրթություններից կազմված: Դա նրանք են, ում հետ հազարամյակներով ապրել ենք, ունենք համատեղ  ներդաշնակ կյանքի, Տիեզերքի կողմից պատգամված, սկզբունքները:

Նունե ԶԱՔԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031