Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջնորդ պետությունները եւ կառույցներն առնվազն հարցեր պետք է ունենան Ադրբեջանի նախագահին. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 30,2023 11:41

Նախորդ բանակցային փուլերում ձեռք բերված պայմանավորվածություններից չբխող հայտարարություններ հնչեցնելուց հետո Ալիեւն անցավ իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ ակնարկելով, թե Բերձորից հայկական բնակավայրերը երեւում են, եւ հայկական կողմը պետք է այն լավ իմանա, թե բա՝ բանակցային սեղանին իրենց դիրքերն «ուժեղ» են:

Վերոնշյալ բոլոր հայտարարությունները, թերեւս, առաջին հերթին ներքին՝ ադրբեջանական սպառման էին՝ սեփական հասարակությանը կրկին համոզելու, թե իրենց կողմը պատերազմում «հաղթածն» է, բայց Ալիեւը արեց նաեւ միջազգային, մասնավորապես, արեւմտյան կենտրոններին ուղղված հայտարարություն՝ նշելով, որ հնարավոր է նաեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչն իրենց չի մտահոգում, քանի որ սահմաններին իրենց դիրքերն «ուժեղ» են: Այն դեպքում, երբ եւ՛ ԱՄՆ, եւ՛ ԵՄ միջնորդական ջանքերն ուղղված են խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրմանը, Բաքվի առաջնորդի նման «տարօրինակ» հայտարարությունը միայն սառը ցնցուղ կարող է լինել նրանց համար: Ալիեւը նախ հնչեցնում է անիրատեսական պահանջներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այնուհետեւ հայտարարում, թե այն չստորագրելու դեպքում էլ այդ երկիրը խնդիրներ չի ունենա: Այսինքն, ադրբեջանական կողմն արդեն այսօր նախանշում է իր առավելապաշտական մոտեցումները բանակցություններում, որոնք բնականաբար ընդունելի չեն լինի Հայաստանի համար եւ խոսում են պայմանագրի չստորագրման հնարավորության մասին:

Այստեղ արդեն միջնորդ պետությունները եւ կառույցներն առնվազն հարցեր պետք է ունենան Ադրբեջանի նախագահին՝ հենց իրենց ջանքերին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եւ բանակցային գործընթացն արժեզրկելու առումով: Այստեղ ավելորդ է խոսել խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը հարցականի տակ դնելու մասին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031