Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, Ալիեւի ելույթի դրույթները փաստում են այն պարզ իրողությունը, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան, միեւնույն ժամանակ «որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիեւը»: «Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարեւանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիեւի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրեւորումն է»,- ընդգծում է ադրբեջանագետը:
Հայաստանի, այդ թվում Արցախի եւ հայության դեմ տարվում է հոգեբանական պատերազմ, որին մեր հասարակությունը պատրաստ չէ, եղած իմունիտետն էլ թուլացել է։ Դրա վկայությունն է այն, որ հաճախ հասարակության շրջանում շրջանառվում են ադրբեջանաթուրքական թեզերը։ Արցախի տարածքների բռնազավթմանը եւ հոգեբանական պատերազմին զուգահեռ իրականացվում է մշակութային ցեղասպանություն։ Այդ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են եւ ծառայում են մեկ նպատակի՝ ոչնչացնել հային եւ հայկական հետքը սեփական բնօրրանում քոչվորի բնիկությունն ապահովելու համար։
Ողբերգությունն այն է, որ այսօր կա գեթ մեկ հայ, որը պատմության եւ մերօրյա զարգացումներից դասեր չքաղելով՝ հավատում է թուրքի կամ կովկասյան թաթարի հետ խաղաղ համագոյակցությանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: