Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ արցախահայության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պատկերացրած երկխոսությունը ուղղակի Արցախի ոչնչացումն է. «Փաստ»

Մայիս 30,2023 10:23

Զարմանալի է, թե ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատկերացնում, որ Բաքուն որևէ կերպ կարող է Ստեփանակերտի հետ նստել միևնույն սեղանի շուրջ։ Ալիևն արդեն հայտարարում է, թե շփումները շարունակելու համար Արցախի ներկայացուցիչներին երրորդ հրավերը չի ուղարկվելու. «կա՛մ իրենք կգան գլխիկոր, կա՛մ իրադարձություններն այլ կերպ կդասավորվեն»։ Երբ Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ժամանակ Բաքուն հայտարարում է, թե որևէ կերպ չի հանդուրժի, որ Արցախի հետ շփումների կազմակերպման համար որևէ միջազգային մեխանիզմ ստեղծվի։

Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում և այս հարցում որևէ լուրջ խոչընդոտ չի մնացել, ինչը նշանակում է, որ հայկական կողմը հիմնականում համաձայնել է Ադրբեջանի պահանջներին։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի նախագահն արդեն իրեն թույլ է տալիս Արցախի իշխանության մարմինները, մասնավորապես խորհրդարանի ու նախագահի ինստիտուտները ցրելու պահանջով հանդես գալ՝ շեշտելով, թե իրենք Արցախում գործողություններ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Փաստացի ստացվում է, որ արցախահայության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պատկերացրած երկխոսությունը ուղղակի Արցախի ոչնչացումն է, ու եթե այս տեմպով շարունակվեն գործընթացները, ապա շատ մոտ է այն պահը, որ Բաքուն հատուկ օպերացիայի շրջանակներում կարող է Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսել։

Ավելին՝ Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Հայաստանից բռնազավթված տարածքներից, դրա համար էլ Ալիևն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ նկրտումները։ Ուղղակի խաղաղության պայմանագրով արձանագրվելու է Հայաստանի հերթական կապիտու յացիան։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ իր համար հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ, ու որ «այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք հայտարարությունը նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում», փաստը մնում է փաստ, որ ինքն է իր հայտարարություններով ու քայլերով առիթ տալիս հանցագործ երկրի ղեկավարին ավելի ու ավելի լկտիանալ…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031