Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարկային փուչիկը մի օր կարող է պայթել ու բավականին ցավոտ կերպով, երկրին թողնելով բազմաթիվ կիսակառույցներ և կիսասեփականատերեր․ «Փաստ»

Մայիս 30,2023 09:00

Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում արտաքին պարտքը միայն ավելանում է ու ավելանում, անկախ այն բանից, թե ինչ զանազան-զարմանազան վիճակագրական մանիպուլյացիաներ են անում այդ պարտքի, դրա դոլարային ու դրամային արտահայտությունների հետ կապված:

Ի դեպ, պարտքերի մասին: Այս դեպքում՝ հիպոթեքային: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Թվում է՝ հպարտությունից ծուլծուլ լինելու բան է ասում, ապա մեկնաբանում. «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան: Մեկը նախագծման փուլում է, մեկը՝ կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ կարևոր ցուցանիշ է, սա նշանակում է, որ մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ»:

Նման մեկնաբանությունները սովորաբար բնորոշվում են որպես ցանկալին իրականության տեղ մատուցել: Նախ՝ հիպոթեքային վարկառուների կամ շահառուների կտրուկ ավելացման մասին: Դեռ հարց է, թե դրանից որքանով արժե ոգևորվել: Ամեն դեպքում, դա պարտք է, պարտքային բեռ: Ու դա՝ մի երկրում, որն ինքը ահռելի պարտքի տակ է, որը վերջին 5 տարվա մեջ ունեցել է խայտառակ ու ահռելի տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, սոցիալական ու տնտեսական խեղումներ, էլ չենք խոսում՝ բարոյահոգեբանական վիճակի մասին:

Երկրորդը՝ դեռ հարց է, թե նշված 25 հազար վարկավորումներից որքա՞նն է եղել նախքան պատերազմը և որքա՞նն է հիմա:

Երրորդը՝ վարկային փուչիկը մի օր կարող է պայթել ու բավականին ցավոտ կերպով, երկրին թողնելով բազմաթիվ կիսակառույցներ և կիսասեփականատերեր: Նման մի բան արդեն եղել է 2009-10 թվականներին, ըստ որում, Հայաստանից անկախ հանգամանքներով պայմանավորված:

Չորրորդը՝ շատ հնարավոր է, որ նշված թափով վարկառությունը ոչ այնքան Հայաստանի ապագայի նկատմամբ լավատեսության դրսևորում է, այլ պարզապես արտաքին ազդակներով պայմանավորված (ռուսաստանցիների ներհոսք) անշարժ գույքի գների աճի պայմաններում, քանի դեռ հնարավոր է, ինչ-որ կերպ տնավորվելու բնական մղում:

Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է իսկապես Նիկոլ Փաշինյան լինել՝ Հայաստանը նման վիճակի հասցնելու, Արցախն ու Արցախի հայությանը թշնամու ողորմածությանը թողնելու և հայտարարելու համար, թե մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ: Այո, փաշինյանական այդ «լավատեսությունից» ՀՀ յուրաքանչյուր երկրորդ բնակչի սիրտը ճաքում է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031