Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոխվի զանգվածը, կփոխվի առաջնորդը

Մայիս 30,2023 10:00

Պատկերացրեք այսպիսի մի վիճակ՝ 680 հազար հոգի ասում է, որ 120 հազար մարդու ճակատագիրն իրեն չի հետաքրքրում, ասում է, որ իրեն առանձնապես չի հուզում այն փաստը, որ իր հայրենակիցները կարող են սպանվել կամ արտաքսվել, որ իր՝ այդ մեծամասնության, կյանքն ու բարեկեցությունն ավելի կարեւոր է, քան փոքրամասնությանը: Այդ 680 հազարանոց զանգվածն ունի առաջնորդ, որը մարմնավորում է այդ մարդկանց իղձերը: Ո՞ւմ դիրքորոշումն է ավելի վճռորոշ, եւ մյուս կողմից՝ քննարկման արժանի, զանգվածի՞, թե՞ դրա առաջնորդի: Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ երբ կփոխվի զանգվածը, կփոխվի նաեւ առաջնորդը:

Այո, մեծամասնության կարծիքն ինձ համար անընդունելի է էթիկական տեսակետից, եւ սխալ է անգամ զուտ պրագմատիկ առումով: Բայց եթե ես ցանկանում եմ փոխել իրավիճակը, ապա իմ գլխավոր մտահոգությունը չպիտի լինի նրանց առաջնորդը: Ենթադրենք իշխանության եկավ մի մարդ, որը վստահ է՝ 120 հազար մարդու կյանքը կարեւոր է: Դա կնշանակի, որ քաղաքացիների մեծամասնությունը պետք է պատրաստ լինի լուրջ զրկանքների՝ այդ դիրքորոշումը պաշտպանելու համար, այդ թվում՝ պատերազմ մղի իր հայրենակիցների եւ հայրենիքի համար: Բայց եթե մեծամասնությունն այլ դիրքորոշում ունի, ապա այդ ենթադրյալ նոր իշխանությունն՝ իր ամենափայլուն գաղափարներով, որեւէ արդյունքի չի հասնի:

Հասարակությունը կարելի է մոբիլիզացնել տոտալիտարիզմի եւ ժողովրդավարության պայմաններում: Մի դեպքում՝ ստիպելով, մյուս դեպքում՝ համոզելով: Իսկ ավտոկրատիայի ժամանակ, երբ մարդկանց անընդհատ ասում են՝ ինչպես ուզում եք ապրեք, թեկուզ գնացեք այս երկրից, միայն թե մեզ՝ իշխանավորներիս, չխանգարեք, նման ռեժիմի ժամանակ հասարակությանը հնարավոր չէ համախմբել որեւէ լուրջ խնդրի շուրջ:

Բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Բայց դա չի կարելի համարել մարդկանց համոզմունք՝ այդ բառի խորքային իմաստով: Համոզմունքի «ուժգնությունը» չափելու համար կա շատ պարզ եւ հասկանալի թեստ՝ ի՞նչ է մարդը պատրաստ զոհաբերել հանուն այդ համոզմունքի՝ հրաժարվել մեկ բաժակ սուրճի՞ց, այսօրվա ճաշի՞ց, աշխատանքի՞ց, բարեկեցությունի՞ց, թե՞ կյանքից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հայ says:

    680 000 հասկացանք վատն են ,իսկ էն մնացած 10 000 000 լավն են՞
    Ամբողջ պատերազմի ժամանակ ընդամենը 150 000 000 փող հավաքվեց,իսկ Դուք ասում եք ինչերի են մարդիկ պատրաստ հանուն Արցախցիների։Ընդհանուր առմամբ պատրաստ են 15 դոլար փոխանցեն ,միջինացված եմ ասում։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Կփոխվի զանգվածը, կփոխվի առաջնորդը”

    Ես կասեի լրիվ հակառակը. «Կփոխվի առաջնորդը, կփոխվի եւ զանգվածը»: Զանգվածը ինքն իրեն չի կարող փոխվել, նա միշտ իներտ է եւ ամորֆ, մինչեւ դաստիարակություն չստանա, չի փոխվի: Դաստիարակի անունը կարող ենք դնել առաջնորդ, բայց ավելի ճիշտ կլինի ասել վերնախավ (էլիտա). առաջնորդն ընդամենը այդ վերնախավի վառ ներկայացուցիչն է: Այնպես որ՝ խնդիրը լավ վերնախավ ունենալն է, այլ ոչ թե խեղճ զանգվածը, որը միշտ էլ դատապարտված է լինելու այնպիսին, ինչպիսին տվյալ ժամանակաշրջանում գերիշխող վերնախավն է…

    Ցավալի է, բայց անկախության ժամանակաշրջանի մեր երկու վերնախավն էլ («լեւոնանիկոլական» եւ «սերժառոբական») բանի պետք չեն: Լեւոնանիկոլականն ընդհանրապես վերնախավ կոչվելու իրավունք չունի. պարտվողականության զազրելի քարոզ, հակա-արցախյան տրամադրություններ, քիրվայական թրքասիրություն, սոցիալական դեմագոգիա, հակապետական խժդժություններ՝ մարտի մեկերի ու թավշյա խեղկատակությունների տեսքով: Այսպիսի «վերնախավի» ծնած զանգվածում ախուրյանցի Անոներն ու թրքահպատակ աբիժնիկներն են տրամադրություն ստեղծելու, եւ սա անխուսափելի է: Նիկոլի երեք միլիոն վարչապետները ուզեն թե չուզեն՝ դառնալու են կիսագրագետ անթրաշ փնթի պոռոտախոս դավաճաններ…

    Իհարկե՝ «սերժառոբական» չարչիական վերնախավը նույնպես հսկայական թերություններ է ունեցել եւ ունի, բայց գոնե դավաճաններ ու ազգադավ հողատուներ այնտեղ չկային՝ ի տարբերություն «լեւոնանիկոլական» քիրվայականի: Այստեղից կարելի է անել մի պարզ հետեւություն. մինչեւ չստեղծվի(են) նոր որակի վերնախավ(եր), մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Խմորումներ ոնց որ թե կան, բայց սա մեկ օրվա գործ չէ, եւ հետեւողական ու համառ ջանքեր են պետք ճիշտ հունի վրա ընկնելու ու համապատասխան կադրեր ընտրելու համար: Բայց եթե այս նոր վերնախավի ծնունդը ձախողվի, ապա մեզ չի փրկի նույնիսկ մեծարգո պարոն հողատուին պատի տակ մեծարելը. կունենանք լոկ դարձ՝ ի շրջանս իւր…

  3. Narek says:

    Պարոն Աբրահամյան, շատ կտրուկ գնահատական եք տալիս: Ես նիկոլական ընկեր ունեմ, որ որպես կամավոր մասնակցել է պատերազմին, վիրավորվել Շուշիի համար մարտերում: Չի կարելի ասել, եթե նիկոլական է, ուրեմն թքած ունի Արցախի վրա, 120 հազար մարդու ճակատագրի վրա: Թքած ունենար՝ 3 անչափահաս երեխաներին չէր թողնի ու գնար պատերազմ:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Զարմանալի է, որ նիկոլական ընկերը գնացել է կռվելու հանուն ոչնչի, տականք ղարաբաղցիների հետ միասին մասնակցել դժբախտ ու դժգույն քաղաքի համար մղվող համառ մարտերին… Լավ, բա գոնե հիմա այս զարմանահրաշ ընկերը ոչ մի հարց չունի՞ տալու մեծարգո պարոն հողատուին եւ իր մեծապատիվ տիկին էռատուին… 🙂

      • Նարեկ says:

        Նախ ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել ինչ որ էպիտետներով արտահայտվել, զարմանահրաշ, չգիտեմ ինչ, կոռեկտ արտահայտվեք: Վստահ եմ, պատերազմին չեք մասնակցել, ինչպես «հայրենասերների» մեծամասնությունը: Երկրորդն էլ, ես Նիկոլի կողմնակիցների հետ բանավեճի մեջ չեմ մտնում: Ընկերությունը շատ ավելի բարձր բան ա, քան տարբեր քաղաքական հայացքները, ցավում եմ, եթե այդքանը չեք հասկանում: Ձեր նման մարդիկ են նպաստում էս ատելության մթնոլորտին, որ եթե սրա կամ նրա կողմնակիցն ա՝ ուրեմն վերջ: Ես Տեր-Պետրոսյանի էլ, Սերժ Սարգսյանի էլ կողմնակից ընկերներ ունեմ ու հպարտ եմ նման ընկերներով:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Նարեկ, իզուր եք այդպես բորբոքվում զարմանահրաշ բառից. դա ոչ հայհոյանք է, ոչ էլ նույնիսկ վիրավորանք: Փորձեք այնուամենայնիվ մի կողմ դնել ընկերական հույզերը եւ կենտրոնանալ ոչ թե անձերի, այլ տեքստի բովանդակության վրա: Իհարկե՝ կարելի է ունենալ բազմազան եւ զարմանազան ընկերներ եւ հպարտանալ նրանցով, բայց վատ չէր լինի գոնե այս հարթակում ձեր դատողությունները կառուցել քաղաքական փաստերի եւ տարրական տրամաբանության, այլ ոչ թե ախպերական բարձրարժեք կրքերի վրա: Ես ընդամենը ուզում եմ հասկանալ նիկոլականների զարմանահրաշ տրամաբանությունը եւ անչափ երախտապարտ կլինեմ, եթե օգնեք ինձ, որովհետեւ նվաստիս պարզունակ ուղեղը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել այն եւ ուր որ է կպայթի հակասությունների այդ զարմանահրաշ կծիկից…

        • Ջորդանո Գալիլյան says:

          “Ձեր նման մարդիկ են նպաստում էս ատելության մթնոլորտին”

          Դե հա, էլի. ինձ նման ստոր արարածները խայտառակում են ռեսպուբլիկան: Վերցնում են ու օրը ցերեկով մարդկանց բաժանում սեւերի ու սպիտակների, նախկին թալանչիների ու ներկա հրեշտակների, պատերի տակ վնգստացողների ու հունական կղզիներում տժժացողների… Խայտառակություն է, խայտառակություն… 🙂

          “ես Նիկոլի կողմնակիցների հետ բանավեճի մեջ չեմ մտնում:”

          Բայց Նիկոլի քննադատների հետ այդ զարմանահրաշ սկզբունքը ոնց որ թե չի գործում… 🙂

  4. Narek, Դուք դիմե՞լ եք նիկոլին ու իր ղեկավար թիմակիցներին նույնատիպ հորդորով` “Չի կարելի թքել Արցախի վրա”:
    Կարծում եմ չի կարելի նշաձողը իջեցնել այն կետի որ սահմանափակել ոչնիկոլականին թե ինչ ասի կամ չասի իրականության վերաբերյալ` “Չի կարելի ասել, եթե նիկոլական է, ուրեմն թքած ունի Արցախի վրա”: Սա է իրականությունը ու պարտավոր եք այն արտասանել առանց վախի: Վախը նիկոլականների հիմնական զենքն է հայերին տներում պահելու` հրամցվում են օրվա “նորություններով” ու “թեզերով” որոնք արդարացնում են անպատիվ ապագան: Իհարկե կան նիկոլական բացառություններ, ինչպես Ձեր ընկերն է: Սակայն այս բանաձևը` “Մենք թքաց ունենք Արցախի վրա” նիկոլի ու իր ղեկավար թիմակիցների խոսքն է: Ի դեպ, չեք գրում Ձեր ընկերը 2021-ին քվեարկե՞ց նիկոլի օգտին: Ինչո՞ւ այս օրերին չի ըմբոստանում: Արդյոք գռփող նախկիններից վախը ավելի զորեղ ա քան արդեն 100%-ին խփող անհայրենիք ապրելու ապագան:

    • Նարեկ says:

      Ես ինչու պետք է դիմեմ? Ես ոչ հանրային գործիչ եմ, ոչ բան, որ ինչ որ մեկին դիմեմ: Իմ դիմումը ընտրությունների ժամանակ որևէ ուժի օգտին քվեարկելն ա: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ պետք չի ընդհանրացնել: 680 հազար մարդկանց մեջ պատերազմի լիքը մասնակիցներ կան, բոլորը Արցախի թշնամին են? Ես ոչ հեղափոխությանն եմ մասնակցել, ոչ էլ երբևէ Նիկոլին ձայն եմ տվել: Ու աշխատում եմ Նիկոլի կողմնակիցների հետ անպտուղ բանավեճի մեջ չմտնել, էդքան ներվ չունեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031