Առողջապահության նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին:
Տեր Հայրն ընդգծեց, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան նվիրեց երեխաների մորը` մաղթելով առողջություն ու խաղաղ կյանք նորածին տղաներին:
ՀԱՍԵ
Արցախի թեմ