Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր անվամբ հաշվառված ատրճանակի բռնակով դիտավորյալ հարվածել է «Տոյոտա Պրադո»-ի հետևի աջ դռան ապակուն և ջարդել այն». ԱՀ դատախազություն

Մայիս 29,2023 22:10
dataxazutyun

2023թ. մայիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան-17  հասցեում տեղակայված՝  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ վարչական շենքի  դիմացի ավտոկայանատեղում տարաձայնությունների պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել մի կողմից՝  Հ. Հ.-ի, և Ա. Հ.-ի, մյուս կողմից՝  Ա. Ա.-ի և Ա. Խ.-ի միջև, որի ընթացքում նշված անձինք, խմբով, անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ և խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով և հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, որից հետո Հ. Հ.-ն իր անվամբ հաշվառված «MP BAIKAL 422» տեսակի ատրճանակի բռնակով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված՝ Ա. Ա.-ի վարմամբ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակուն և ջարդել այն, իսկ վերջինս, ենթադրաբար վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի ատրճանակով դեպի օդ  արձակել է մեկ կրակոց:

Այնուհետև, նշված դեպքի առթիվ համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով, ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Դ. Բեկ փողոցում տեղակայված՝ ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հրավիրված Ա. Ա.-ի և Ա. Խ.-ի ներկայանալուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, նշված վարչության դիմացի ճանապարհահատվածում Վ. Մ.-ն դիտավորյալ բռնություն գործադրելով հարվածներ է հասցրել Ա.Ա,-ին, որից հետո մի կողմից՝ Ա.  Ա.-ն և Ա, Խ,-ն, իսկ մյուս կողմից՝ Վ, Մ.-ն  ու քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խմբով, անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, խաթարելով նշված ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունն ու ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասի բնականոն գործունությունը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Նշված փաստերի առթիվ 29.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031