Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ». Մանե Թանդիլյան

Մայիս 29,2023 21:21

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝  նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվացեզնելու նպատակով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից 2022թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացվել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ գազի սակագինի բարձրացման հարցով։ Արդյունքում հանձնաժողովի կողմից կայացվել է որոշում, որով 2022թ․ ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացել է մի շարք սպառող խմբերի համար, այդ թվում բնակիչների, սահմանելով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։

Հայտնի է, որ գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84.100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։ Սկսած 2022թ․ 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022թ․ 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023թ․ միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։

Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ։

Սա իր անդրադարձն է ունեցել նաև ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես ընկերությունը 2022թ․ ստացել է 16 մլրդ դրամի ավել շահույթ 2021թ․ համեմատ։

Ակնհայտ է, որ փոխարժեքի առկա վիճակը համարվում է կայուն, և տեսանելի ապագայում բարձրացման հնարավորությունը քիչ հավանական է, ինչը առաջացնում է գազի սակագնի հաշվարկի էական շեղում։ Հուսով եմ, որ պատկան մարմինները հերթական անգամ անգործություն չեն ցուցաբերի՝ հանրության համար կարևոր հարցի վերաբերյալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031