Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա

Մայիս 29,2023 21:44

Aliq.media. Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։

Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։ «Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում ցանկացած ներքին կամ միջպետական ​​նորմատիվ իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պարզվում է, հակասում է այս բանաձևին: Սա աննախադեպ հայտարարություն է։

Մենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում ենք ապրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է: Հետևանքները կարող են բավականին ողբերգական լինել»,- ասել է Արձինբան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031