Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․«Պարոն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է պլան բաժանեք, փորձեք՝ ոստիկանները կարո՞ղ են բռնել, թե՝ չէ»

Մայիս 29,2023 19:15

«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը ստուգելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե չէ»,-ԱԺ    պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ  նիստում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ  Մանուկյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որը մի միջադեպ էր պատմել, թե ինչպես են պատգամավորներով փորձել ստուգել պարեկներին՝ ավտոմեքենան վարելով արագությունը գերազանցելով։

Գեղամ Մանուկյանը շարունակելով, ասաց՝ տպավորություն է, որ  Հայաստանի  ներքին գործերի նախարարությունը ասածը  պարեկային ծառայության անվամբ Ներքին գործերի նախարարությունն է․«ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ են, այդ թվում՝ զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սեւ  բերետավորները, որոնք արդեն տեւական ժամանակ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում,  պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, եւ ինչպես կարելի է ուսադիր կրել եւ տեւական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»։

Հանձնաժողովում քննարկվում էր  ՆԳՆ բյուջեից կատարողականը։ Մանուկյանը  ՆԳՆ գլխավոր քարտուղար  Արա ֆիդանյանից հետաքրքրվեց՝ կա՞ թիվ, թե 2022-ին պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների քանի՞ տոկոսն է վթարվել եւ խափանված կանգնած․«Պարեկային ծառայության ակունքներում գտնվող Դանիել Իոաննիսյանը  մի անգամ իմ հայտարարությանն ի պատասխան թիվ էր նշել Երեւանի պարեկային ծառայության մասին ՝ 21%-ը վթարված, խափանված նոր ձեռք բերված մեքենաներ են կանգնած»:

Մանուկյանը մեկ այլ հարց էլ ուղղել՝ Հայաստանում այլեւս մեր քաղաքացիները ոստիկանների մեծ թիվ տեսնելով  պատկերացնում են՝ այդտեղով անցնելու է Նիկոլ Փաշինյանը․«Ամենօրյա ռեժիմով հազարավոր ոստիկաններ, պարեկային ծառայության մեքենաներ, Հայաստանի եւ Երեւանի տարբեր հատվածներ շրջափակում են, որ Նիկոլ Փաշինյանը արարողակարգով հայտնվի մի տեղ․« ՆԳՆ-ի բյուջեից քանի՞ տոկոսն է հատկացվել 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքում առանց քաղաքացիների հետ տրանսպորտային կամ ֆիզիկական շփման տեղափոխվելու համար։ Ամեն քայլափոխի Երեւանի փողոցներ են փակվում, մայրուղիներ են փակվում, բնակավայրեր են փոկվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը որեւէ տեղ լուսանկարվի կամ տեսանկարահանվի։ Տարբեր փողոցի ցույցերի ժամանակ մարզերից հազարավոր խեղճ ոստիկանների եք բերում, 2022 –ին Դիմադրության շարժման ժամանակ երկու հեռավոր մարզից եկած ոստիկանների հսկայական շարասյուն էր, մեկը մեկին ասում էր՝ 6-րց դասարանից Երեւան չէի եղել»։

«Ապագայում դուք այլեւս խեղճ ոստիկան երբեք չեք տեսնի»,-Մանուկյանին հակադարձեց Քոչարյանը։

Ֆիդանյանը խնդրեց Մանուկյանին զերծ մնալ մեկնաբանություններից․«Մենք իրականացնում ենք մեր գործառույթը, եւ եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ՝ոչ միայն ոստիկանության կողմից, այլեւ այլ իրավապահների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»։

Վթարված ավտոմեքենաների մասին էլ նա ասաց ՝ առկա է 67 վթարված պարեկային մեքենա․«Մեծ թիվ չէ։ Պարբերաբար լինում են վթարներ, խափանումներ, որի հետ կապված ունենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մոտեցումներ։ Դրանք պայմանավորված են ծառայության մեծածավալ աշխատանքների հետ»։
Ֆիդանյանը մեծաթիվ ոստիկանների ներկայության մասին էլ ասաց՝  ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031