Ահա եւ ավարտվեցին գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարերը Դուբայում: Ներկա էր 360 մասնակից ամբողջ աշխարհից՝ մեդալներ նվաճելու համար: Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայից մասնակցեց 19 մարմնամարզուհի, նրանցից 15 ստացան մրցանակային տեղեր: Արդյունքում մենք ունեցանք 6 ոսկի՝ ներառյալ խմբային վարժությունները, 3 արծաթ եւ 6 բրոնզ:
Սա լավ սկիզբ է Հայաստանի նոր չեմպիոնների մեկնարկի համար: Հայաստանը ներկայացնող ամենափոքր մասնակիցը 6 տարեկան էր, ով վերցրեց արծաթ քննության ժամանակ եւ բրոնզ Ա մակարդակի վարժանքի ժամանակ: Մենք մեծ աշխատանք ենք կատարել վերջին մեկ տարվա ընթացքում, եւ ինչպես գիտեք մեր ֆեդերացիան վերջերս է դարձել 1 տարեկան, բայց մենք արդեն կարողացել ենք երեխաներին նախապատրաստել մրցումների: Ոմանք չէին հավատում մեր ուժերին, ոմանք անգամ ծաղրում էին, բայց ի՞նչ կասեն նրանք հիմա:
Ինչպես ասվում է «գործերը խոսքերից ավելի բարձր են խոսում»: Այսօր մենք հրավիրում ենք Աշխարհի չեմպիոնների ՌԴ-ից մեզ հետ աշխատելու եւ օգնելու զարգացնել այս գեղեցիկ սպորտաձեւը Հայաստանում: Նրանց շնորհիվ մենք կարողացանք կազմել 5 մարմնամարզուհիներից բաղկացած խմբային վարժանք, որտեղ Հայաստանը գրավեց ոսկին: Մենք հպարտ ենք դրանով եւ շնորհակալ բոլոր մարզիչներին, որոնք մասնակցեցին աղջիկների նախապատրաստմանը: Ինչպես նաեւ առանձին շնորհակալություն ծնողներին, որոնք հավատացին իրենց երեխաների ուժերին եւ տվեցին հնարավորություն նրանց եւ մեզ բարձրացնել Հայաստանի դրոշը: Մենք ոչ միայն մրցումների ենք տանում երեխաներին, այլ մենք նրանց ցույց ենք տալիս աշխարհը եւ այլ մշակույթ, իրականացնում ենք նրանց երազանքը:
Այժմ մեզ բոլորիս պետք է մի փոքր հանգստանալ եւ անցնել նոր նվաճումների:
Նատալյա Արզաքանցյան (Ռոտենբերգ)