Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հիմնահարցը այն «կարմիր գիծն է», որից նահանջը չի ներվելու Հայաստանի որեւէ իշխանություններին. Բորիս Նավասարդյան

Մայիս 29,2023 13:21

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

1.Ադրբեջանի ածխաջրածնային պաշարները գերագնահատված են, արագ սպառվելու են՝ Բաքուն չի հասցնի դրանք դարձնել վճռական գործոն Հայաստանի նկատմամբ առավելության հասնելու համար։

2.Անկախ ռազմական բյուջեի ծավալների հարաբերակցությունից, հայկական բանակի մարտունակությունը, կազմակերպվածությունը եւ պրոֆեսիոնալ պատրաստվածությունը միշտ ավելի բարձր է մնալու, քան Ադրբեջանինը։

3.Մեծածավալ կոռուպցիան թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը արդյունավետ օգտագործի իր ֆինանսական հնարավորությունները բանակը իրականում հզորացնելու համար

4.Արցախի հարցի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը պայմանավորված չէ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումներով։ Մինսկի խմբի համանախագահ երկրները, անկախ այլ հարցերում հակասություններից, համաձայնեցված քաղաքականություն են իրականացնում հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։

5.Ռուսաստանը ՀՀ-ի անվտանգության անվերապահ երաշխավորն է եւ ոչ մի պարագայում թույլ չի տա լայնածավալ պատերազմ ու Հայաստանի խոշոր պարտություն։

6.Թուրքիայի հետ հարաբերություններում հաշտեցման/նորմալացման քաղաքականությունը հակասության մեջ է մտնում «հայկական հարցի» հետապնդման հետ։

7.Արտաքին եւ ներքին քաղաքականություն վարելիս Հայաստանը հնարավորությունի ունի ապահովագրվել ռազմավարական դաշնակցի կողմից «պատժվելու» կամ «գցված լինելու» ռիսկերից։

8.2016-ի ապրիլին հաղթանակ ենք տարել եւ միայն Մոսկվան կանգնեցրեց մեր առաջխաղացումը։ «Իսկանդերները» ապահովագրում են Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից։

9.Թուրքիան չի միջամտելու հայ-ադրբեջանական պատերազմին։ ՌԴ-ն եւ Արեւմուտքը տիրապետում են Անկարային զսպելու լծակներին։

10.Արցախի հիմնահարցը այն «կարմիր գիծն է», որից նահանջը չի ներվելու Հայաստանի որեւէ իշխանություններին։

Թվարկած եւ մի քանի այլ կարծրատիպերը վճռորոշ դեր խաղացին մեր երկրի բոլոր անհաջողություններում։ Նոր կեղծ նառատիվների հնչեցումը հղի է նոր ձախողումներով։ Այժմեական քաղաքական կամ այլ դիվիդենդներ շահելու նպատակով դրանց տարածումը քաղաքական, փորձագիտական եւ լրագրողական շրջանակների կողմից՝ վնասարարություն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031