«Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի. ասեմ, որ մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ: Անդրադառնալով, առաջիկայում Քիշնեւում կայանալիք Փաշինյան-Ալիեւ-Միշել-Մակրոն-Շոլց մակարդակով հնգակողմ հանդիպմանը՝ նշեց Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ: Եթե ճիշտ եմ հիշում՝ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ընդգծեց Փաշինյանը:
Արտաքին քաղաքականության մասով իր խոսքից հետո, նա իր ելույթն ամփոփեց իր բառերով, ամենակարևոր և ամենալավատեսական ցուցանիշով՝ ծնելիության մակարդակի բարձրացման մասին թվերի հրապարակմամբ, որից անմիջապես հետո հեռացավ՝ չմասնակցելով բյուջետային քննարկումների հարցուպատասխան հատվածին:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ