Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Տոնոյան․ «Արգիշտին՝ սեպագրերով, Հայկ Նահապետը՝ նետով, Սասունցի Դավիթը՝ սրով, Մաշտոցը՝ այբուբենով, մեր հայրերն իրենց արյամբ մեր կադաստրի վկայականը տվել են Կիլիկիայից մինչեւ Գանձասար ու Ամարաս»

Մայիս 29,2023 00:36

Բժիշկ, ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 105-ամյակի առթիվ Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված հանրահավաքում ասաց․ «Անցել է 105 տարի եւ այսօր այդքան նման իրավիճակում ենք կանգնած, որքան 1918 թվականին։ Հայրենազրկված ժողովուրդ, տունուտեղ կորցրած, ընտանիքի մեծ մասը կոտորված, համաճարակների ճիրանների մեջ, հիասթափված՝ երբ երեք ասկյար մտնում, ամբողջ գյուղը տանում-կոտորում էին․․․ Հիմա այս իշխանությունը մեզ համոզում է, թե մենք այսպիսի վիճակի մեջ ենք, այլ ճար չունենք, քան հանձնվելն է։

Մենք այսօր ունենք բանակ, ունենք պետականություն, բայց չունենք ղեկավար։ 1918  թվականի հիմնական հաջողությունը կերտել է Արամ Մանուկյանը, որպես ղեկավար եւ այն հավատավոր մարդիկ, որոնք կանգնեցին իր կողքին, որոնք գաղափարի մարտիկներ էին։ Նրանք ճանապարհը գտան եւ կարողացան անհավանական թվացող գեոպոլիտիկ վիճակում, երբ ամբողջ աշխարհը բզկտված էր համաշխարհային պատերազմի մեջ, կարողացան դիմակայել թուրքական բանակին։ Մենք այդ հնարավորությունը ունենք։ Ովքեր մեզ դաս են տալիս, որ մենք այլ ելք չունենք, թող իրենք իրենց ճամպրուկները հավաքեն եւ գնան։ Մենք այդ ելքը գտնելու ենք։ Ովքեր մեզ կադաստրի վկայականի մասին նոր թեզեր են ասում, թող գնան՝ երեք տառ կարդան։

Մենուայի տղա Արգիշտին այդ կադաստրի վկայականը մեզ թողել է արդեն, Հայկ Նահապետը իր նետով թողել է այդ կադաստրի վկայականը, Սասունցի Դավիթն իր սրով, Մեսրոպ Մաշտոցը՝ իր այբուբենով, մեր Սուրբ Գրերով, մեր հայրերն իրենց արյամբ, եւ մեր հոգեւոր հայրերն ու վարպետները մեր եկեղեցիներով ու խաչքարերով մեր կադաստրի վկայականը տվել են Կիլիկիայից մինչեւ Գանձասար ու Ամարաս։

Մեկ այլ բան է, թե մենք որքանը կկարողանանք պահել։ Պիտի մեծ ծրագրեր ունենանք, որպեսզի նվազագույնին հասնենք։ Իսկ այս պահի դրությամբ նվազագույնը ՀԱյաստանն ու Արցախն է։ Ով չի տեսել 44-օրյա պատերազմի քաոսը,  կարծում է, թե ադրբեջանական բանակը շատ հզոր էր, անհնար էր․․․ Հնարավոր էր։ Կառավարման ճգնաժամ էր, իրեն հռչակած գերագույն հրամանատար, զրո գիտելիքներով, պադվալներում փախնող։ Մենք պետք է կրկնենք այն սխրանքը, ինչ գործել են մեր հայրերը  105 տարի առաջ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031