Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին:
Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ