Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետն աճուրդի միջոցով շենքն օտարել է կնոջը. գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Մայիս 28,2023 21:58

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի նախկին ղեկավար Ս. Ս.-ն իր պաշտոնավարման ժամանակ (2002-2017թթ․) չարաշահել է պաշտոնեական դիրքը:

Մասնավորապես խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, հանդես գալով որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, 2006թ. հունվարի 30-ին կազմակերպել և վարել է Այգեձոր բնակավայրի 1-ին փ. 1-ին փկղ. 1/1 հասցեում գտնվող նախկին հացի փռի շենքի աճուրդ-վաճառքը, որում որպես գնորդներ հանդես են եկել վերջինիս կինը՝ Ս. Ա.-ն և վարորդը` Վ. Ո.-ն:

Աճուրդի ընթացքում Վ. Ո.-ն  հրաժարվել է աճուրդ-վաճառքը շարունակելուց, որի արդյունքում Ս.Ա.-ն  ճանաչվել է հաղթող և նշված շինության համար վճարել է 420 000 դրամ գումար, որից հետո 2017թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած Այգեձոր համայնքի ավագանու նիստում կայացած որոշմամբ՝ հիմք ընդունելով 2006թ. հունվարի 30-ի աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, վերոնշյալ շինությունն ուղղակի վաճառքով օտարվել է Ս.Ա.-ին: Aravot-ի տեղեկություններով գործին կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031