Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Բացված քվեատուփերի 92%-ի արդյունքում Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների շուրջ 53%-ը։
Այս առիթով Էրդողանի աջակիցները փակել են Ստամբուլում գտնվող նախագահի նստավայր տանող ճանապարհը։ Հավաքվում են դրա դիմաց՝ Էրդողանի ենթադրյալ հաղթանակը վաղաժամ նշելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում