Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները

Մայիս 28,2023 15:00

Դատախազության 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ 2023 թվականի մայիսի 14-ին և 27-ին Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները:

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացված առաջնությանը մասնակցել են Դատախազության 16 աշխատակիցներ: 6 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Վաղարշակ Սարգսյանը, երկրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:

Մրցանակը հաղթողներին են հանձնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:

Մայիսի 27-ին տեղի ունեցած ֆուտզալի ներքին առաջնությունը, որին տրիբունայից հետևել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընթացել է երկու թիմերի՝ ՀՀ գլխավոր դատախազության և մարզերի դատախազության միջև:

Եզրափակիչ խաղի արդյունքներով՝ 4:11 հաշվով, հաղթել է մարզերի դատախազության թիմն ու արժանացել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» մրցանակին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031