Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավունք չունենք մոռանալու, որ մայիսի 28-ը խորհրդանշում է պետականություն, անկախություն, ազատ ու արժանապատիվ ապրելու անբեկանելի կամք. Մանե Թանդիլյան

Մայիս 28,2023 14:21

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսի 28-ը հայ մարդու գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունեցանք մայիսի 28, մենք ունեցանք Առաջին Հանրապետություն, որովհետև զրկանքներ ու անմարդկային դաժանություններ տեսած հայ ժողովուրդն այլևս որոշեց ԱՊՐԵԼ, ոչ թե գոյատևել, ՊԱՅՔԱՐԵԼ, ոչ թե հպատակվել, ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ, ոչ թե թուլանալ ու ընկրկրել դժվարություններից։

105 տարի առաջ հայ ժողովուրդը դրսևորեց այդ կամքն ու ապացուցեց, որ նա նաև քաղաքականապես բարձր արժեքներ ունեցող ազգ է, որ արժանի է պետություն՝ Հանրապետություն ունենալուն:

Այս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. ընդմիշտ հիշենք, որ մեր հույսը մենք ենք, մեր պայքարի ու կռվի տերը՝ ևս, մեր ուժը մեր համախմբվածությունն է, որի պառակտումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որ հայ ժողովուրդն իմաստուն է, կարող ու խելացի։

Մենք այսօր այս դասերը քաղելու հնարավորությունից չօգտվելու իրավունքն ուղղակի չունենք։
Իրավունք չունենք մոռանալու, որ մայիսի 28-ը խորհրդանշում է պետականություն, անկախություն, ազատ ու արժանապատիվ ապրելու անբեկանելի կամք։
Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետոթյան օրը: Հավերժ փառք այն հայորդիներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Մայիս 28-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031