Մայիսի 28-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում Հանրապետության օրը սկսվել է քայլերթով դեպի Ազատամարտիկների հրապարակ: Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին հայրենիքի նվիրյալների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի մոտ:
Այստեղ Իջևանի համայնքապետարանը կազմակերպվել էր տոնական միջոցառում, որն ուղեկցվեց կրթամշակութային հաստատությունների պարային և երաժշտական կատարումներով: Հրապարակում բացազատված էր նաև զինվորական խոհանոց, ցուցադրական վարժություններով հանդես եկան N զորամասի զինծառայողները: Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայի հայրենասիրական ոգին անկոտրում է և նմանատիպ միջոցառումներն էլ ավելի են ամրապնդում այն:
«Մենք այսօր գլուխ ենք խոնարհում այն հայորդիների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելին: Մեր հայրենասիրական ոգին անկոտրում է, իսկ այսօրվա մեր երիտասարդ սերունդը դրա կենդանի վկայությունն է»,-հավելեց Ղալումյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ