«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։
Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը։
Տեղեկացնենք, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծման մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։
Կարդացեք նաև
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ