Մայիսի 27-ին, ժամը 20։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Դրախտիկ» լողափից քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել դիմացի ափին գտնվող հանգստյան գոտու տարածք և քամու պատճառով չեն կարողանում մոտենալ ափին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա երկու առագաստանավերից (8 ուղևոր) մեկն արգելափակվել է ձկնորսական ցանցում:
Ջրափրկարարները չորս քաղաքացու փրկարարական մոտորանավակով տեղափոխել են ափ։ Առագաստանավը դուրս է բերվել արգելափակումից և երկրորդ առագաստանավի հետ շարունակել ընթացքը:
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն