«Նախկին ասելով` ի՞նչ նկատի ունեք։ Մենք բոլորս մեր անցյալից ենք գալիս։ Նախկին գեներալ լինո՞ւմ է։ Լինում է գեներալ, նախկին բժիշկ, նախկին հետախույզ։ Իսկ ինքն ո՞վ է՝ զանգվածային անկարգությունների համար դատապարտված անձ, նախկին, ներկա եւ ապագա սադրիչ՝ ինձ համար»,-այս մասին այսօր «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նա անուն չտվեց, բայց ակնհայտ էր, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։
Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկին վիրավորել, բայց իր ընտանիքը թիրախավորված է, ընդ որում, ոչ միայն իր ընտանիքը․ «Մենակ ես չեմ թիրախավորված, բոլորն են թիրախավորված։ Ասում են իրենց տղային թիրախավորել են։ Իրենք են թիրախավորել բոլորին, հայ ժողովուրդը թիրախավորված է։ Տեսե՞լ եք սնայպերը էն լույսը որ ուղղում է, սկզբում լազերային луч-ը գնում, հետո խփում է, այ էդ լազերային луч-ը հիմա բոլորիս վրա կա։ Մեզ ինչի՞ տեղ են դրել, ասում են 120 հազար հոգուն տանք, փրկվենք։ Իրեն լսողներ չկան»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ