Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կնոջն առաջարկեցին առաջնորդել պայքարը

Մայիս 27,2023 20:44

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը նոր պայքար է նախաձեռնում՝ ժողովրդին համախմբելու պայքար։ Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման մասնակիցներին մեկը Ռուզաննա Խաչատրյանին առաջարկեց դառնալ մարդկանց համար առաջնորդը, քանի որ շատերը նրան տեսնում են ուժեղ եւ պայքարող,  եւ  ուժ տվող այն մարդկանց, ովքեր տեսնում էին երկրում անարդարությունը,  բայց առաջնորդ չունեին, որ գնային պայքարի։ Խաչատրյանն ասաց, որ ինքն իրեն նման իրավունք չի վերապահում՝ առաջնորդի, ավելի շատ միասնության գաղափարախոսության կողմնակիցն է, որպեսզի սկսեն հասարակության հետ շփել։

Խաչատրյանն առաջարկեց կազմել աշխատանքային խմբեր, մեկնել մարզեր, հասկանալ, թե հասարակությունն ինչ վիճակում է, ճանապարհային քարտեզ կազմել, թե որ մարզերում են աշխատելու, ովքեր են իրենց համախոհները։

«Միասին կորոշենք, թե ինչպես ենք սկսում ժողովրդի հետ աշխատելը։ Մեր նպատակը մեր պետության անվտանգությունը բարձրացնել է։ Առաջին հերթին անվտանգության հարցերն են»,-ասաց Խաչատրյանը։

Այսօր նա ասաց, որ ինքն արդեն քաղաքականության մեջ է, բայց նաեւ նշեց՝ ամբողջ ժողովուրդն է այսօր քաղաքականության մեջ․«Գիտե՞ք ինչու է այդպես, որովհետեւ չկա քաղաքական էլիտան, որ ինքը տանի իր ուսերին։ Դա խոսում է այն մասին, որ քաղաքական պայքարն իջեցրել են ցածր կենցաղային հարցուպատասխանի, կանացի շորերի ու կոշիկների։ Մի բան ասեմ՝ կա տղամարդու եւ կնոջ հոգեբանություն։ Երբ տղամարդը, երբ կնոջը նայում է՝ պայուսակն ու շորը, կոշիկը չի տեսնում, ինքը կնոջն ամբողջական կերպարի մեջ է տեսնում՝ քանի դեռ ինքը տղամարդ է, եւ իր հորմոններով տղամարդ է, արական սեռի ներկայացուցիչ չի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031