Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Խաչատրյանը` կոռուպցիայի դեմ պայքարի մասին․ «Դա մարդկանց ճնշելու, ունեզրկելու գործընթաց է․ յուրաքանչյուրին կարող են ասել՝ որտեղի՞ց քեզ այդ զգեստը կամ կոշիկը»

Մայիս 27,2023 20:02

Այսօր իր կազմակերպած «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը խոսեց իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից։

«Կոռուպցիայի դեմ պայքարը, եթե չկան ամբողջ կանխարգելման մեխանիզմները  եւ ինստիտուտները, միայն լոզունգ է։ Իսկ եթե դու արդեն ստեղծել ես դատարանները, բայց դեռ չկան ինստիտուտները․․․ անձի  ֆինանսական հայտարարագրումը․․․ Դեռ քաղաքացիները չեն հայտարարագրում, դեռևս անկանխիկ գործարքներ գնում են, դեռեւս քաղաքացիները կրեդիտ-քարտից օգտվելու նրբությունները չգիտեն, դու ինչպե՞ս ես անմիջապես դատարաններ ստեղծում եւ ինչպես են մարդիկ արդարանալու, եթե չկան այդ մեխանիզմները»։

Նրա խոսքով՝ եթե չկան համապատասխան կանխարգելման ինստիտուտներն ու դու իշխանությունն արդեն դատարան է ստեղծել, դա նշանակում է ստեղծել ես, Խաչատրյանի խոսքով՝ ռեկետ մի խմբավորում․«Ինֆորմացիա ես ստացել պետության մեջ  գոյություն ունեցող մի հազար- երկու հազար ընտանիքի մասին, ես չգիտեմ՝ ով ինչի է տիրապետում, եւ փորձելու ես նրանց ձեռքից վերցնել, որովհետեւ հետխորհրդային տարածքներում որեւէ մեկը որեւէ ձեւով չի կարող շատ բաներ ապացուցել։ Սա իմ ենթադրությունն է։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Դա հասարակության վրա ճնշում գործադրելու, մարդկանց ունեզրկելու  մի գործընթաց է եւ մարդկանց պետք է բացատրել, որ յուրաքանչյուրն այդ վտանգի տակ է, յուրաքանչյուրին կարող են ասել՝ որտեղից քեզ այդ զգեստը կամ կոշիկը։ Կենցաղի մակարդակի, քո պետությունն արդյո՞ք պատրաստ է այդ մարտահրավերներին, որ դու ուզում ես մարդկանց գեղեցիկ հագնվելու համար քեզ հաշիվ տան, թե որտեղից է։ Իսկ ո՞վ է ասել, որ եթե ինչ-որ մեկը գեղեցիկ զգեստ է ձեռք բերել, գողացել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031