Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Խաչատրյան․ «Ես չեմ հավատում, որ խաղաղության մասին խոսացող տիկինը խաղաղություն է բերելու»

Մայիս 27,2023 18:51

«Ես չեմ հավատում, որ խաղաղության մասին խոսացող տիկինը խաղաղություն է բերելու»,-այսօր այս մասին իր իսկ հրավիրած «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Չի բերելու խաղաղություն։ Եթե չկան նախապայմաններ խաղաղության համար, դա լոկ բառ է։ Խաղաղությունը սպիտակ դրոշ չէ, որ թափահարես հակառակորդի առաջ,  ինքն էլ քեզ կասի՝ տե՛ս, ինքը սպիտակ դրոշով եկավ, եկեք աղուհացով դիմավորենք։ Չկա այդպիսի բան։ Խաղաղությունը համարյա երեսուն տարի մեր անկախ պետությունը պարտադրել է»,-ասաց Խաչատրյանը։

Թե իր նախաձեռնությունն արդյո՞ք հաջողություն կունենա, կկարողանա  համախմբել մարդկանց, խաչատրյանն ասաց․«Ի՞նչ կարծիքի եք, եթե մենք  այսպիսի խորհրդակցությունների շարք սկսենք, հանդիպումներ սկսենք մեր համախոհների հետ, ավելի առարկայական եւ մեծ ծավալներով, եւ տեսնենք՝ ովքեր են Ազգային ժողովի այդ 70 հոգու սատարողները։ Ես կարծում եմ իրենք փոքրամասնություն են։ Ես իմ համախոհների հետ, բոլոր այն մարդկանց հետ, որոնք վիրտուալ շփումից կանցնեն արդեն կենդանի շփումների, կփորձենք։ Կարծում եմ՝ կստացվի։ Կգա՞ն մեզ հետ հաշվի նստելու, մենք իրենց կհրավիրենք, կասենք՝ եկեք մենք եւ դուք, ցույց տվեք տեղը․․․ Ես հավատում եմ, որ  «Կանայք հանուն համազգային միասնության» այս կոչն ընդունողներն ավելի շատ են, քան այսօրվա հավաքի ներկայացուցիչները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031