Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայ զինծառայողներ Հարութ Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի դեմ՝ նրանց մեղադրելով դիվերսիոն ներթափանցման մեջ: Ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության՝ երկու զինծառայողները երեկ անհետացել էին, և հայկական կողմը լուրջ կասկածներ ունի, որ նրանց առևանգել են:
Ինչպես նշվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Սահմանային ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, մայիսի 26-ին նրանք «անօրինական կերպով հատել են սահմանը՝ իրենց հետ ունենալով զենք և զինամթերք»:
Հարուցվել է քրեական գործ մի շարք հոդվածներով՝ մի խումբ անձանց կողմից ըստ նախնական համաձայնության հրազենի և զինամթերքի մաքսանենգություն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի կիրառմամբ ահաբեկչություն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի անօրինական ձեռքբերում, տեղափոխում և պահում, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք դիտավորյալ ուղղված են բռնի ճանապարհով ազգային թշնամանք սերմանելուն, նախօրոք կանխամտածված դավադրություն մի խումբ անձանց կողմից՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու նպատակով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ