Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում․ մարզպետ

Մայիս 27,2023 11:42

Բերձորի միջանցքի փակ լինելու հետեւանքով այն արցախցիները, ովքեր չեն կարողանում վերադառնալ Արցախ, այսօր էլ շարունակվում են բնակվել Գորիս քաղաքի հյուրանոցներում։ Այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Նրանց թիվը չեմ կարող հստակ ասել, մինչ օրս շարունակում են մնալ Գորիսի հյուրանոցներում եւ ապահովված են սնունդով։ Նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է միշտ իրենց կողքին։ Բնականաբար, դա երբեք չի կարող կոմպենսացնել այն, որ մարդիկ զրկված են իրենց տուն գնալու, շատ հաճախ իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից»,- ասաց նա։

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Սյունիքում են բնակվում նաեւ Աղավնոյից ու Բերձորից տեղահանված բնակիչներ։ «Մարզպետարանին հայտնի չէ գեթ մեկ ընտանիք, որին անձամբ ես կամ մարզպետարանի ղեկավար անձնակազմն այցելած եւ աջակցած չլինի։ Իրենք ունեն նաեւ բնակարանների գնման վկայականներ։ Այստեղ հարցը մի քիչ հոգեբանական է, մենք ուզում ենք, որ մարդիկ վերջնականապես ընտրեն, թե որտեղ են ուզում բնակվել։ Շատ լավ կլինի, որ մարդիկ իրենք վերջնական ընտրեն այն բնակավայրը, որտեղ կուզեն բնակվեն։ Այն, որ Սյունիքում ավելի մեծ թվով արցախցիներ կան, կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ իրենք ուզում են հնարավորինս մոտ լինել այն տարածքին, որտեղից ստիպված են եղել դուրս գալ»,- ասաց նա։

Ռոբերտ Ղուկասյանը նաեւ հավելեց, որ սյունեցին արցախցուն աջակցում է բոլոր հարցերում։ «Ողջ Սյունիքը կանգնած է արցախցիների կողքին, մի մասն արդեն ընդունվել են աշխատանքի։ Մենք կանենք առավելագույնը, որպեսզի մարդկանց ցավը մեղմենք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031