Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․ Փորձում են հանգստություն ապահովել ռուսական կողմից, իսկ իրենց հանձնառություններն իրականացնել արեւմտյան բլոկով․ «Հրապարակ»

Մայիս 27,2023 10:55

Հատված Նիդերլանդներում, ապա Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հարցազրույցից։

– Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին էր մասնակցում՝ Պուտինի ներկայությամբ քննարկում էին մեր հարցերը։

– Իսկ դա արդյունք տվե՞ց։

– Արդյունքները Բրյուսելո՞ւմ են։

– Դուք պատասխանեցիք Ձեր հարցին, Արեւմուտքում է ամբողջ գործընթացն իրականացվում՝ Արեւմուտքի թելադրանքով, ինչը չի բխում ՀՀ շահերից։

– Այսինքն՝ Պուտինի հետ հանդիպումները ֆորմալ նշանակությո՞ւն ունեն։

– Չէի ասի, որ ֆորմալ նշանակություն ունեն, պարզապես միանգամից բոլոր հարաբերությունները կտրելը շատ կատաստրոֆիկ կարող է լինել այս իշխանության համար եւ ցանկացած իշխանության համար, ուստի փորձում են մեղմ կերպով որոշակի խաբկանք ստեղծելով՝ հանգստություն ապահովել ռուսական կողմից, իսկ իրենց հանձնառություններն իրականացնել արեւմտյան բլոկով։

– Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզե՞լն է, թե՞ որոշակի կետի վրա կանգ կառնեն։

– Դատելով նրանց գործողություններից՝ իսպառ խզելը եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելը։

Կորյուն Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031