Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ահա, ի հայտ է եկել մեկը, որը բացեիբաց հայտարարություններ է անում պետականության վերականգնման հիմքերի դեմ․ «Փաստ»

Մայիս 27,2023 10:44

Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրագայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդունել է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ (օրինակ՝ ապրիլի 18-ի ելույթում) հանդես եկավ հրապարակային ինքնախոստովանական հայտարարությամբ: Տեսնելով, որ ոչ ոք բացարձակապես ոչ մի ցանկություն չունի իրեն դրա համար պատասխանատվության ենթարկել, նաև՝ ոգևորված, որ իր հայտարարությունը փաստորեն ընդունելի է այնքանով, որքանով ինքը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում, մեծ հաշվով, պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս է, ու վե՛րջ:

Թե ինչ կանեն կամ չեն անի զանազան-զարմանազան քաղաքական ուժերը, հասարակական-քաղաքական շրջանակները, ով է վրդովված, ով է հիացած, դեռ դնենք մի կողմ: Այդ արտահայտությունը գործնականում հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու Սահմանադրությանը հետևյալ ակնհայտ հիմնավորմամբ.

ա) կա ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հայտնի որոշումը, որով ՀՀ որևէ պաշտոնյայի արգելվում է Արցախը ճանաչել ադրբեջանական,

բ) կա, դեռևս չի չեղարկվել Հայաստանի Անկախության հռչակագիրը,

գ) կա, դեռևս ապօրինի չի հռչակվել ՀՀ Սահմանադրությունը:

Ի դեպ, եթե արդեն մոռացողներ կան ու հատկապես՝ «մոռացողների» համար, թեթևակի հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է նաև այս հիմնավորմամբ. «…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:

Դե, իսկ Սահմանադրության անփոփոխելի նախաբանում էլ անքննարկելի հղում է արվում Անկախության հռչակագրին: Սրանք պետականության վերականգնման հիմքերի հիմքերն են: Եվ ահա, ի հայտ է եկել մեկը, որը բացեիբաց հայտարարություններ է անում այդ հիմքերի դեմ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031