Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենածանր որոշումները կայացնելիս ոչ մեկի հետ չի խորհրդակցում․ «Հրապարակ»

Մայիս 27,2023 10:31

Ցանկացած փոքրիկ հիմնարկի ղեկավարի հարցրեք՝ վճռորոշ որոշումներ կայացնելուց առաջ ինչքան է մտածում, քանի մասնագետի հետ է խորհրդակցում, քանի գիշեր չի քնում, ինչ անվտանգության «բարձիկներ» է նախապատրաստում, որ ձախողվելու հավանականությունը փոքրանա։

Ցանկացած վարորդի հարցրեք, թե ավտոմեքենա վարելիս ինչպես է պահում իրեն վթարային իրավիճակներում, ինչպես է փորձում անվնաս դուրս գալ այդ իրավիճակներից։ Իսկ եթե հանկարծ վթարի է ենթարկվում, հետո ինչքան է գցում-բռնում, իր սխալները վերլուծում։ Աստված չանի՝ որեւէ մարդու վնաս պատճառելուց, առավել եւս՝ մահվան ելքով վթարներից հետո ինչքան ժամանակ խելքի չի գալիս, ինչքան է զղջում, իրեն մեղավոր զգում, ցավ ապրում, որ մարդուն, թեկուզ ոչ միտումնավոր, կյանքից է զրկել

…Հիմա տեսեք, թե ինչքան անփույթ ու անպատասխանատու է իրեն վստահված երկրի ու մարդկանց նկատմամբ այս երկրի առաջին դեմքը, որն ամենածանր որոշումները կայացնելիս ոչ մեկի հետ չի խորհրդակցում, իր գործողությունների արդյունքում զոհվածների, տուժածների համար չի ցավում, Արցախի եւ մեր կորսված երազների համար իրեն մեղավոր չի զգում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031