Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ փորձել լուծել պատերազմի միջոցով»․ ՀՀ նախագահի տարօրինակ հայտարարությունը․ «Ժողովուրդ»

Մայիս 27,2023 10:09

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա տարեկան 2-3 մլրդ գումար է ծախսվում (աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), հիմա էլ որոշել է Հայաստանին ագրեսոր դարձնել: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի հետ եւ բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկել։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ փորձել լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը, հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք (չասեմ՝ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր) պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»:

Ինչպես ֆիքսեցինք, Վահագն Խաչատուրյանը ներկայանում է այնպես, կարծես Հայաստանին պատերազմն է ձեռնտու, այլ ոչ թե խաղաղությունը: Եվ սա նաեւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն ու հայտարարություններին հակադրվող են, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոսել խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մասին: Ստացվում է՝ ըստ Խաչատուրյանի՝ Հայաստանն է պատերազմ սկսողը եղել եւ ձգտել է այդպես կարգավորել հարցերը, այլ ոչ թե բանակցությունների միջոցով:

Իրականում Ադրբեջանը սկսեց ագրեսիան, եւ դա վաղուց հաստատված իրողություն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր «նախագահից»ավեղին էիք սպասում՝ով նստեցրել է «գահին» նրան էլ կրկնում է։Ու րեմն լսեք՝հատկապես Սերգեյ Լավրով՝ՀՀ-ն չի օկուպացրել ադրբեջանի տարածքը՝ընդամենը սահմանը հեռացրել է այքանով,որպեսզի Արցախի ՀՀ սահմանամերձ քաղաքների ւ գյուղերը զերծ պահեին գնդակոծումներից։Ով կասկածում է սրա իսկությանը՝թող գա Գորիս քաղաքի գնդակոծված շենքերի պատերին նայի,գնդակոծումից զոհվածների հարազատների աչքերին նայի՝նոյնը Կապանի ւ սահմանամերձ բնակավայրերի համար։Նախագահ՝չեմ կարծում Ձեզ էլ բաժին հասնի Ալիեւվի կաշառքի ֆոնդից՝ուշացել եք։.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031