Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ «Զանգեզուրի միջանցքին»

Մայիս 27,2023 10:00

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ԵԱՏՄ անդամ չէ: Բայց Իլհամ Ալիեւը մասնակցել է Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովին: Ինքնին այդ հանգամանքը կասկածի տակ է դնում նման կազմակերպության անդամ լինել-չլինելու իմաստը: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական առումով Ադրբեջանն ավելի լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Բելառուսի եւ միջինասիական երկրների հետ, քան ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը: Դա, իհարկե, չի նշանակում, որ մեր երկիրն օր առաջ պետք է դուրս գա այդ միություններից՝ ավելի վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ չունենալով որեւէ լուրջ այլընտրանք: Բայց ես այդ կառույցների հետ որեւէ լուրջ հույսեր չէի կապի:

ԵԱՏՄ գագաթաժողովը հարթակ է, որը տվյալ դեպքում օգտագործել է Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը ներկայացնելու համար: Այդ «միջանցքի» հերթը հասել է այն պատճառով, որ Ադրբեջանի մնացած պահանջները, որոնք, ի դեպ, նույնպես չէին բխում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, Փաշինյանն արդեն իսկ կատարել է:

Ալիեւը Հայաստանի վարչապետի հետ խոսում է հաղթողի դիրքերից: Եվ, իհարկե, չվարանեց լկտիաբար ստել Արցախի շրջափակման թեմայով, երբ Փաշինյանն այդ խնդիրը հնչեցրեց գագաթաժողովի ժամանակ: Ադրբեջանի նախագահի «փաստարկների» ենթատեքստը պարզ է՝ ընդունել ե՞ս 86,6 հազար քառակուսի կիլոմետրը իմն է, դե, ուրեմն, ես այդ տարածքում կանեմ այն, ինչ ուզում եմ:

Ալիեւը եւս մի կարեւոր շեշտադրում է արել՝ ասելով, որ Ռուսաստանը ողջունում է «Զանգեզուրի միջանցքի» պահանջը: Կարծում եմ, այս պարագայում Ադրբեջանի նախագահը չի ստում: Ռուսաստանին այդ միջանցքը պետք է Թուրքիայի հետ իր առեւտրի շրջանակներում: Չնայած՝ Պուտինն ասում է, որ խնդիրն ընդամենը եզրաբանության մեջ է՝ անվանել դա «միջանցք», թե որեւէ այլ կերպ, այստեղ, ըստ իս, խնդիրը բոլորի համար պարզ է՝ Արցախի, Հայաստանի յոթ գյուղերի հետ միասին Փաշինյանը պատրա՞ստ է այլ երկրի հանձնել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը: Իմ տպավորությամբ՝ եթե դա կօգնի իրեն իշխանությունը եւս որոշ ժամանակ պահելու հարցում, դա էլ կանի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսաստանը տնտեսական շահերը լիովին կը գոհանան, եթէ պարզապէս թուրքերի առջեւ բոլոր ճանապարհները բացուին, նոյնիսկ նոր ուղիներ կառուցուին՝ Ադրբեջանէն մինչեւ Թուրքիա, ըստ Փաշինյանի – ճիշդ – ըմբռնողութեան: Այսինքն, Հայաստանի այդ ճանապարհները եւ ուղիները մնալով՝ Հայաստան: Այդ պատճառով ալ, այդ պայմանը յստակօրէն գրուած է, Ռուսաստանի ստորագրութիւնը կրող զինադադարի համաձայնագրին մէջ:

    Սակայն թուրքերի պահանջքը, որ՝ իրենց պատկանող, թրքական միջանցք մը բացուի, չի՛ կրնար համապատասխանել ՌԴի շահերին, ցանկութեան: Ասիկա բնաւ տրամաբանական չէ: Քանզի այդ կը նշանակէ թէ ՆԱՏՕ-ն, Թուրքիոյ ընդմէջէն, պիտի հասնի՝ ՌԴի դրան շեմին: Ինչպէ՞ս կարող է Ռուսաստանը այդպիսի մի բան «ողջունել»:

    Ալիեւի այդ յայտարարութիւնը բնորոշ թրքական ճարպիկութիւն մըն է: Որու նպատակներէն մէկը, Հայաստանի յարաբերութիւնները դեռ աւելի քայքայել, վատթարացնելն է՝ ՌԴի հետ: Որպէսզի թուրքերը իրենք ուզածը ձեռք բերեն, Եւրոպայի հովանաւորած ու վարած բանակցութիւններով:

    Նա այդպէսով, յաջողեցաւ խափանել Փութինի վարած բանակցային հանդիպումը: Յաջորդ օրն ալ արդէն յայտնելով որ, հեսա, շուտով Արեւմուտքի սեղանին վրայ կը ստորագրուի «խաղաղութեան պայմանագիրը»:

    Ի դէպ, Արեւմուտքին համար, կասկածի նշոյլը չկայ որ հոյակապ բան կը լինի, այդ՝ թրքական միջանցքը: Թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական, թէ՛ ռազմական եւ թէ՛ գաղափարական տեսանկիւններից:

    Բայց անհնար է հայաստանցիների ռուսատեաց հատուածին դիտել տալ այս, մինչդեռ տարրական, տրամաբանութիւնը:

    Հայաստանի կենսական խնդիրը այն է որ, Ռուսաստանը այժմ տկարացած է: Քանի որ, տասնըհինգ ամիսներէ ի վեր, ուղղակի պատերազմի մէջ է՝ երեսուն երկիրների դէմ: Անկէ առաջ, նոյն թշնամիներէն, անուղղակի պարտութիւն մը կրելէ ետք արդէն: Անդրկովկասի մէջ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ says:

    Պարոն Հ. Շ,Դուք ասում եք,որ կասկածի նշույլ չկա,որ արևմուտքին ձեռնտու է թրքական միջանցք ստեղծել Սյունիքում։
    Համաձայն ե՞ք, որ միայն ասելով,”անկասկած” “միանշանակ” “բոլորի համար պարզ” բառերը ձեր շարադրաշ միտքը չի դարձնում անկասկած, միանշանակ,և բոլորի համար պարզ։
    Դուք, որոշ չափով փորձ կատարեցիք հիմնավորել,որ Պուտինին թրքական միջանցք պետք չէ, բայց, որ այդ միջանցքը պետք է արևմուտքին ,որևէ, նույնիսկ շատ վիճելի փաստարկ չբերեցիք։
    Եթե արևմուտքին պետք լիներ թրքական միջանցք Սյունիքով,ապա Սյունիքի համար Եվրոպան 2 միլիարդ Եվրոյի ծրագիր չէր մշակի։
    Բացի այդ, Եվրոպայի և ԱՄՆ ի համար նույնպես վտանգավոր է թուրքական մեծ աշխարհը։
    Ինչ վերաբերվում է Ադրբեջանից նավթի ճանապարհին դեպի Թուրքիա և Եվրոպա,այն այսօր էլ շատ լավ գնում է Վրաստանով։
    Այո,ոչ ոք չի ասում,որ Ռուսաստանը ուզում է թրքական միջանցք տալ Ադրբեջանին,բայց նա ուզում է,որ Հայաստանը ռուսական միջանցք տա Ադրբեջանին և Թուրքիային,որը հակասում է մեր շահերին։

    • Հ.Շ. says:

      . Եթէ պարզապէս նկատի առնուի որ
      Թուրքիան  ՆԱՏՕի անդամ է, եւ այդ ռազմական դաշինքին համար՝ շատ կարեւոր, հիմնական անդամ,
      եւ որ Ադրբեջանը Թուրքիոյ մասնաճիւղն է, Անդրկովկասում,
      ապա չեմ հասկնար որ տակաւին ի՞նչ յաւելեալ փաստարկի կարիքը կայ, հաստատելու համար որ այդ թրքական միջանցքով՝ ՆԱՏՕն կը հասնի մինչեւ Ռուսաստանի սահմանը:
       
      . Թրքական միջանցքը, լրիւ Սիւնիքը չէ: Հետեւաբար, Հայաստանում Եւրոպայի ֆինանսաւորած ծրագիրները կապ չունին, մնացեալ խնդիրների հետ: Ընդհակառակը, այդ եւրոպական փողերը միջոց մըն են «գնելու» իրենք իրենց ուցածը: Եւ նաեւ, փաստօրէն՝ մշիկ-մշիկ քնացնելու, կարգ մը հայեր:
       
      . «Եվրոպայի և ԱՄՆ ի համար նույնպես վտանգավոր է թուրքական մեծ աշխարհը»… Իրապէ՞ս… Ինչո՞ւ: Քանի որ Թուրքիան պիտի յարձակի Եւրոպայի եւ ԱՄՆի վրա՞յ… պիտի ուզէ խորտակել, բռնագրաւե՞լ զանոնք…
       
       
      . Նավթի ճանապարհը, Վրաստանով՝ բաւարար չէ: Նոր մը, այդ – աւելորդ երկարութեամբ – ուղիով կառուցելը, ահաւոր աւելի ծախսոտ է, քան եթէ անցնի Հայաստանէն: Իսկ ամէն դէպքում, նավթը չէ միայն նպատակը, այլ՝ տնտեսական  բոլոր շահագրգռութիւնները: Նշենք նաեւ որ Վրաստանի ապագան, դեռ այդքան ալ յստակ չէ… Ռուսաստանը այդտեղ իր վերջին խօսքը չէ ըսած տակաւին…
       
      . Ձեր վերջին կէտը կարծես թէ ըսել կ’ուզէ, թէ այդ միջանցքը պիտի լինի Ռուսաստանի վերահսկողութեան տակ: Լրիւ ենթադրութիւն մըն է, այս: Եւ դժուար է զայն համադրել, թուրքերի տուեալ ցանկութեան հետ:
       
      . Ես երբեք հայաստանցի չեմ եղած: Արեւմուտքի մէջ կ’ապրիմ, եւ շատ կը սիրեմ այն երկիրը ուր կ’ապրիմ:
       
      Ցաւալի է որ ես ստիպուած եմ բացատրելու հայաստանցիները, թէ Ռուսաստանէն զատ, նրանք ուրիշ դաշնակից չեն կրնար ունենալ: Սա անկարելի բան է: Ուրեմն, պէտք է որ ձեւը կը գտնէք օգտուելու այդ յարաբերութենէն: Ուրիշ այլընտրանք, չկայ: Սա աշխարհագրական, կարծր իրականութիւն մըն է: Կարելի չէ Հայաստանը իր տեղից հանել, եւ փոխադրել Արեւմուտք: Ցատկելով, թռչելով՝ ամբո՜ղջ Թուրքիոյ վրայէն:
      ահա, այդ մասին՝
      https://haytougchamlian.home.blog/հոկտեմբերյան-թրակիա-հայկական-միջանց/

      Գոնէ եթէ հաւատայիք Արեւմտեան Հայաստանի մեր ազգային ձգտումին, շանս մը կը մնար մի քիչ մօտենալու Արեւմուտքին: Սակայն ոչ ատիկա հասկացաք, ոչ էլ Արցախի էական, կենսական կարեւորութիւնը՝ հենց Հայաստանի՛ համար:
       
      Մ. Հայդուկ Շամլեան
       

      • Հայ says:

        Հարգելի Հայդուկ,ես որպես մարդ Ձեզ իհարկե,հասկանում եմ,որ Դուք,ապրելով զարգացած և գեղեցիկ (ամեն առումով )Եվրոպական երկրում,չեք ցանկանում,որ ձեր այդ չքնաղ երկիրը զբաղվի Հայաստանյան բազմադարյա պրոբլեմներով։
        Դուք,մեզ ուղարկում եք ռուսի սապոգի տակ,ասելով,որ դա է Ձեր ճակատագիրը։Դուք մեզ ուղարկում եք մի տեղ, որը ըստ ձեր երկրի կարծիքով (որը Դուք շատ եք հավանում)համարվում է հակաժողովրդական,ֆաշիստական և ահաբեկչական, շնորհակալություն։

        • Հ.Շ. says:

          Բայց… ես անշուշտ թէ պիտի նախընտրէի որ արեւմտեան պետութիւնները օգնեն Հայաստանին, ի դէմ՝ թուրքերի:

          Սակայն անկարելի բան է, այդ: Առարկայականօրէն՝ անհնար:

          Այդ պետութիւնները, իրենց յարաբերութիւնները պիտի խաթարեն Թուրքիոյ հետ, Հայաստանի՞ն համար… Իրենց ամենահիմնական շահերը պիտի զոհեն, ի սէր հայերի՞ն…

          Հետաքրքրական է որ, թուրքերի նկատմամբ, Հայաստանում գերիշխում է ամենագետնաքարշ փրակմաթիզմը, նոյնիսկ՝ ֆաթալիզմը, մատաղի ճակատագրապաշտութիւնը:

          Մինչ, Ռուսաստանի նկատմամբ՝ հակառակը:

          Ձեզի կը վստահեցնեմ որ, ի միջի այլոց այս անբանական, փարատօքսալ մօտեցումները, խորապէս կը հակադրուին՝ արեւմտեան միտքին, մտածողութեան:

          Բոլոր հայաստանցիները, իրենց կարծածէն, իրենց երեւակայածէն շա՜տ աւելի մօտ էք՝ ռուսներին, քան թէ որեւէ արեւմտեան հասարակութեան:

          Մինչ Հայաստանի մէջ՝ կարգ մը «արեւմտեան արժէքների» պատկերացումները, լրիւ երազային են:

          բայց ինչ ասեմ… այսքան աղէտէ ետք իսկ, եթէ տակաւին չէք կարողանում ըմբռնել… կրնամ միայն մաղթել, որ դեռ գալիք, յառաջիկայ աղէտները, նուազագոյնը հանդիսանան:

          Հ. Շ.

  3. Հայ says:

    Հարգելի Հայդուկ Շամլեան։ Թուրքիայի ՆԱՏՕ֊ի անդամ լինելը չի երաշխավորում Եվրոպայի անվտանգությունը Թուրքիայից։
    Թուրքիան իր ագրեսիվ վարքագծով սպառնում է իր բոլոր հարևաններին,նաև ՆԱՏՕ ի անդամ։
    Բուլղարիան,Հունաստանը գտնվում են անմիջական Թուրքիայի սպառնալիքի տակ,ԱՄՆ ն նույնպես գոհ չէ Թուրքիայի արտաքին քաղաքականությունից։
    Բացի դրանից,Թուրքիան միակ երկիրն է,որը ՆԱՏՕ ի համար խնդիրներ է ստեղծում, օգտվելով իր վետո ի հնարավորությունից( Շվեդիա Ֆինլանդիա),որպեսզի իր շահերն առաջ տանի։
    Բացի այդ Ռուս֊թուրքական հարաբերությունները,նույնպես ՆԱՏՕ ի անդամ երկրներին, մեղմ ասած, դուր չեն գալիս,և Սյունիքով ստացված միջանցքը ռուս _թուրքական համագործակցությունը էլ ավելի կարագացնի, ինչը ՆԱՏՕ անդամ երկրներին ձեռնտու չէ

    • Հ.Շ. says:

      Գոհ լինեն, չլինեն, Եւրոպայի, ԱՄՆի եւ Իսրայէլի համար, Թուրքիան, բառին ամենազօրեղ իմաստով՝ անհրաժեշտ է: Ոչ միայն հարկաւոր, այլ անհրաժեշտ:

      Նրանք չեն համարձակիր անգամ խոչընդոտ հանդիսանալ, Թուրքիոյ ծրագիրներուն: Կը յարմարին իրեն:

      Սակայն յատկապէս այդ միջանցքի պարագային, կրկնեմ՝ դա ուղղակի ռազմական որոշիչ յաղթանակ մըն է, ՆԱՏՕի ծայրագոյն առաջխաղացքն է, ՆԱՏՕ vs Ռուսաստան համաշխարհային բախումին մէջ:

      Յետոյ, կու գայ տնտեսական շահագրգռութիւնը: Այդ միջանցքով, հսկայական տարածք մը կը բացուի, եւրոպական շուկային համար: Նոյն Եւրոպային, որու ամենամեծ առեւտրական, ճարտարուեստական ընկերութիւնները, արդէն հաստատուած են՝ Թուրքիոյ մէջ:

      • Հայ says:

        Ես համաձայն չեմ,որ մենք մոտ ենք մեր մտածելակերպով ռուսներին։
        ԽՍՀՄ ժամանակաշրջանում, մեր մշակույթը հիմնված է եղել Եվրոպայում կրթություն ստացած ռեպատրիանտների վրա։
        Այո,մենք ունենք մեծ թվով բանվոր֊դասակարգ, որը սովոր է իր հացը ռուսի ոտքի տակ վաստակել։
        Ինչպես Լերմոնտովն էր մեզ ծաղրում,բացի “дай на хлеб” արտահայտությունից ոչինչ չգիտեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031