«2022 թվականի դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը ՍԴ աշխատակարգային որոշմամբ ընդունվել է քննության:
Գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 11.00-ին:
Զեկուցողն է Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանը:
Որոշումը հաստատվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանի կողմից: Նույն օրը կա մեկ այլ նշանակված նիստ՝ «2023 թվականի ապրիլի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.05.2023