Մայիսի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքներում հիմնականում գերակշռում են կապույտի, կարմիրի և դեղինի վառ երանգները։
Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք հայ մեծանուն մարդկանց դիմանկարները․ ինչպիսիք ենք Մարտիրոս Սարյանը, Մհեր Մկրտչյանը և այլք։
Բացի նկարներից ցուցասրահում ներկայացված են նաև Անատոլի Ավետյանի պատրաստած քանդակները։
«Սպասում», «Փախստականներ», « Տիրամայրը մանկան հետ», « Երեք սերկևիլ», «Գլխարկով աղջիկը» և շատ այլ ստեղծագործություններ է նկարիչն այս անգամ ներկայացրել այցելուներին։
Կարդացեք նաև
Անատոլի Ավետյանը անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել նաև Ռուսաստանում, Եգիպտոսում, Լիբանանում և այլուր։
Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Փարիզի քաղաքապետարանում, Վատիկանում, Ս․ Փարաջանովի տուն-թանգարանում և այլ վայրերում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 1-ը։
ԱՆԱՀԻՏ Նահապետյան