Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին զանգ Գյումրիում՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ․ Շիրակի մարզն ունի 1710 շրջանավարտ

Մայիս 26,2023 23:00

Շիրակի մարզում այսօր դպրոցին հրաժեշտ է տվել 1710 շրջանավարտ։ Նրանցից 57-ը հավակնում են ոսկե մեդալի։

«Վերջին զանգ» տոնական միջոցառմանն այսօր մարզային իշխանությունների հետ մասնակցել է նաև գերիների հարազատների հետ հանդիպման եկած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

ՄԻՊ-ը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ այցելելով Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասում գտնվող թիվ 23 միջնակարգ դպրոց, որն ամենաշատ աշակերտներ ունեցողներից է, շրջանավարտներին հետաքրքիր խորհուրդներ է տվել։

«Աշխարհում կա մի հարստություն, որը կարելի է ձեռք բերել և երբևէ չկորցնել՝ գիտելիքն է։ Կրթության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի։ Արեք հնարավորինը լիարժեք գիտելիք և որակյալ կրթություն ստանալու համար ու նաև պահեք ու պահպանեք մարդկային կարևորագույն արժեքները, եղեք բարի, կյանքին տվեք բարին ու այն ձեզ կվերադառնա»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ի դեպ, այս տարի դպրոցն ավարտում է նաև մարզպետի որդին․ նա Գյումրու թիվ 5 դպրոցի շրջանավարտ է։

Մուշեղ Մուրադյանը, շնորհավորելով շրջանավարտներին, խորհուրդ  է տվել ճիշտ մասնագիտություն ընտրել, քանի որ դրանից է կախված երկրի վաղվա օրը։

Մարզպետը հույս է հայտնել, որ շրջանավարտները կլծվեն ամուր հայրենիք ունենալու սրբազան գործին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031