Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել»

Մայիս 26,2023 23:15

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, ևս այլ անձինք կատարել են առանձնապես ծանր հանցագործություն և մամուլի միջոցով հանրությանը  ներկայացրել են իբր Վարդան Ղուկասյանի և այլ անձի հեռախոսային գրագրությունները, որպես ապացույց։

Վարդան Ղուկասյանը, մինչ վերոհիշյալ պաշտոնական հայտարարությունը, արդեն գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Արգիշտի Քյարամյանին՝ մասնավորապես տեղեկացնելով.

«Հայտարարում եմ, որ Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել, երբևիցե այդ հեռախոսահամարներն իմ կողմից չեն օգտագործվել։

Ձեզ եմ ուղարկում տվյալ հեռախոսահամարների բազային հասցեատերերի տվյալները և պահանջում եմ.

Ճշտել, թե տվյալ հեռախոսահամարները 2023 թվականի հունվարի 28-ից մինչև 30.01.2023 թվականը ո՞ր երկրի տարածքում են օգտագործվել, ու՞մ կողմից են օգտագործվել, ինչպես նաև տալ իրավական գնահատական»։

 

Փոխարենը պետական լիազոր մարմիններն անձին մեղադրանք առաջադրելուց առաջ ճշտեն ներկայացրած փաստերի իսկությունը, իրականացնեն փորձաքննություն, նաև ճշտելու՝ թե տվյալ հեռախոսային գրագրության ժամանակ հեռախոսահամարը որ երկրից է օգտագործվել, ում կողմից, տվյալ քրեական վարույթը հարուցելուց, մեղադրանք առաջադրելուց ամիսներ անց՝ մամուլում դրա վերաբերյալ ուշացած պաշտոնական հաղորդագրություն են տարածում, ըստ էության առերևույթ խախտելով նախաքննության գաղտնիքը, փորձելով ձևավորել հասարակական կարծիք ի նպաստ նախաքննության մարմնի, որն անթույլատրելի է և խոսք լինել չի կարող ոչ միայն կողմերի հավասար մրցակցության, այլ նաև ընդհանրապես մրցակցության և օբյեկտիվ նախաքննության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031