Մայիսի 30-ից 31-ը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող Բենուր Փաշայանի հուշամրցաշարը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի ըմբիշները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս հուշամրցաշարը նախընտրական կարգավիճակ ունի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար։ Դրա արդյունքով ձեւավորվելու է մեր ընտրանին, որը սեպտեմբերին կմասնակցի աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշեր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ