Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ. «Ազատություն»

Մայիս 26,2023 19:33

Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարում է Հայաստանի Արտգործնախարարությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն էր հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ՝ Քիշնևում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո», – նշում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031